Ինչու է ուշանում լաստանավային հաղորդակցության գործարկումը և երբ կգործի այն. պարզաբանում է Քերոբյանը
Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում լաստանավային հաղորդակցության գործարկումը, որը, նախատեսվում էր դեռ օգոստոսին:
«Այն մեխանիզմը, որը մեզ առաջարկվում էր ՓՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը գործարկվի լաստանավային հաղորդակցությունը, ինչը, ակնկալվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետում առաջացող հերթերի խնդիրը. բանակցություններ են ընթանում:ոթիի նավահանգստի կողմից, թույլ չէր տալիս, որ մենք կարողանայինք կանոնավոր հաղորդակցություն ունենալ: Նավահանգիստն իրեն իրավունք էր վերապահում ցանկացած բեռ ցանկացած ժամանակով կանգնեցնել, ստուգել և այլն: Հիմա, այնուամենայնիվ, մեր բանակցություններն ընթանում են նրա վերաբերյալ, որ կարողանանք հստակ պլանավորված և ժամկետներով սահմանափակված գործընթացներ ունենալ, որպեսզի իմանանք, որ բեռի տվյալները ստանալուց հետո նավահանգիստը շատ կարճ ու հայտնի ժամանակում կթողնի կամ չի թողնի: Չթողնելու դեպքում էլ իմանանք, թե ինչ պատճառով»,-ասաց Քերոբյանը:
Նա նշեց, որ հիմա սանկցիաները բավականին շատ են, և նրանք էլ փորձում են այնպես աշխատել, որ դրանց ազդեցության տակ չընկնեն, իսկ դա պահանջում է բավականին բարդ աշխատանք:
«Այդ առումով մենք մեր ԵՄ գործընկերների հետ ենք հանդիպել անցյալ շաբաթ: Մոտ ապագայում հանդիպելու եմ իմ վրացի գործընկերոջ հետ, և փորձելու ենք այնպես անել, որ շատ կարճ ժամանակում ավարտենք, քանի որ մոտենում է ձմեռը, և դա մեզ շատ պետք է»,-ասաց նախարարը:
Նա վստահեցրեց՝ ամեն ինչ անում են, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը լաստանավային հաղորդակցությունը գործարկվի:
Այս պահին Հայաստանը բանակցությունները շարունակում է Փոթիի նավահանգստի, Վրաստանի կառավարության, ԵՄ-ի, Փոթիի նավահանգստի մայր ընկերության հետ: