44-օրյա պատերազմում զոհված Հայկան այսօր կդառնար 22 տարեկան․ հարազատներն ու ընկերները Եռաբլուրում են

Հայկազ Մկրտչյանը, որին շատերը ճանաչում են՝ որպես Հայկա, ծնվել էր 2000 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Երևանում։ Ծառայության էր մեկնել 2019 թվականի հունվարի 23-ին։

Հայկազը սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, հրետանավոր էր։ Վեց ամիս հետո արդեն որպես կրտսեր-սերժանտ՝ տեղափոխվել էր Տավուշ՝ Մեհրաբ։ 2020 թվականին մասնակցել է հուլիսյան մարտերին, ադրբեջանական յաշմա խմբի են ոչնչացել․․․

Հայկազի զորացրվելուն մնացել էր ընդամենը 3 ամիս, երբ հրետանային մարտկոցը Տավուշից ուղևորվեց Արցախ՝ առաջնագիծ

Ընտանիքի անդամները վերջին անգամ Հայկազի հետ խոսել են ծնունդից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ 18։30-19։00-ի սահմաններում, որից հետո թշնամու անօդաչուն հարվածել է նրան։

«Ծննդյան օրը իմացանք, որ վիրավոր է, Արցախից ուղղաթիռով բերել էին Երևան՝ հոսպիտալ, 12 օր կոմայի մեջ է եղել։ Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի ստորագրման օրը, եղբորս սիրտը կանգնեց․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմել էր զոհված զինծառայողի քույրը։

Տեսանյութեր

Լրահոս