
33-ամյա Գեղեցիկ Ա.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 33-ամյա Գեղեցիկ Ա.-ին, որը 2017 թ. օգոստոսի 5-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք: