Բաժիններ՝

Տասնյակ փղեր վրեժ են լուծել գյուղացուց

Փղերի խումբը Հնդկաստանի Չհատիսգարհ նահանգի Կորբա քաղաքից ոչ հեռու ոտնատակ է արել մի տղամարդու այն բանից հետո, երբ սպանվել է խմբին պատկանող 1 տարեկան փղի ձագը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Newsweek-ը։

44 փղից բաղկացած խումբը մտել է Դևմատտի գյուղ և ոտքերի տակ տրորելով սպանել Պիտավար Սինղին, ով հարձակման պահին իր հոտն էր արածեցնում։

Լրատվամիջոցը նշում է, որ փղի ձագի մարմինը գտել են Բանիա գյուղի ագարակներից մեկում, որտեղ այն թաղվել էր և ծածկվել տերևներով։ Ֆերմայի սեփականատերը ձերբակալվել է։ Հայտնի չէ՝ արդյո՞ք Պիտավար Սինղն անմիջական մասնակցություն է ունեցել փղի ձագի սպանությանը, թե ոչ։

«Անկասկած, փղերը վրեժ են լուծել այն մարդուց, ով խլել է իրենց ձագի կյանքը։ Նրանք փնտրում էին այդ մարդուն կամ նրա շուրջ գտնվող մարդկանց, որպեսզի վրեժխնդիր լինեն», – ասել է փաստաբան և Ասիական փղերի փրկությամբ զբաղվող բարեգործական կազմակերպության հիմնադիր Դունկան ՄաքՆեյրը:

ՄաքՆեյրն ընդգծել է, որ փղերը աներևակայելի խելացի են և լավ հիշողություն ունեն։ Նրանց ուղեղը բավական ծանր է, բարդ կառուցվածք ունի, ինչը նրանց թույլ է տալիս խոր վիշտ, խղճահարություն, զայրույթ զգալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս