![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում Սոթքի հանքը չի աշխատել, հիմա գործում է իր հզորության 40 տոկոսով
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/Sotq-3.jpg)
Սոթքի հանքը Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում չի աշխատել, իսկ հիմա աշխատում է 40 տոկոսով:
Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ Վարդենիսում հանդիպմանը:
«Ռազմական գործողությունների ընթացքում դադարեցվել են հանքի աշխատանքները: Այնուհետև ևս 3 օր հանքը չի աշխատել: Այս պահի դրությամբ հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ աշխատակիցների անվտանգությունն ապահովված է:
Նրա խոսքով՝ աշխատակիցները, սակայն, մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները կթիրախավորեն նաև հանքը: