Բաժիններ՝

Համաշխարհային բանկը 11 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային

Համաշխարհային բանկը (ՀԲ) Ուկրաինայի արտակարգ օգնության համար տրամադրել է 11 միլիարդ դոլար, հայտարարել է ՀԲ-ի նախագահ Դեւիդ Մելփասը՝ հանդես գալով Սթենֆորդի համալսարանում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջուցառմումը սեպտեմբերի 28-ին հեռարձակվել Է համալսարանի կայքում:

«Համաշխարհային բանկը երկկողմ նախագծերի եւ զարգացման գծով գործընկերների շնորհիվ 13 միլիարդ դոլար է ներգրավել Ուկրաինայի արտակարգ ֆինանսական օգնության համար,- նշել է Մելփասը:- Ըստ որում 11 միլիարդ դոլարն արդեն բաշխվել է մեր նախագծերի եւ թրաստային հիմնադրամների միջոցով»:

Օգոստոսի սկզբին ՀԲ-ն հայտնել է, որ գրեթե 13 միլիարդ դոլարի ֆինանսական օգնությունից Ուկրաինայի իշխանություններին է տրամադրվել ավելի քան 6,3 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս