
Բացահայտվել են օրգանիզմի համար մաստակի օգուտները

Սննդաբան Իրինա Պիսարևան Ura.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է, թե ինչ օգուտներ կարող է բերել օրգանիզմին սովորական մաստակը։ Նրա խոսքով, այն կարող է օգնել հավասարակշռել ալկալիների և թթուների գործողությունը, ինչպես նաև լավ ազդեցություն է ունենում բերանի խոռոչի միջավայրի վրա և բարելավում է մարսողական գործընթացը:
«Երբ սկսում ենք մաստակ ծամել, բերանում ակտիվ թքարտադրություն է սկսվում: Այն նորմալացնում է թթու-բազային հավասարակշռությունը, որը հավասարակշռում է ալկալիների, թթուների գործողությունը և լավ ազդեցություն ունի բերանի խոռոչի միջավայրի վրա: Թքարտադրությունը նաև բարելավում է մարսողության գործընթացը։ Բացի այդ, մաստակն օգնում է մաքրել բերանի խոռոչը սննդի կուտակումներից, քարերից և ատամների վրա առկա ատամնափառից»,- ասել է մասնագետը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը