Հանրապետության18 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվեց մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընտրել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր ընդհանուր թվով 314 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում: Երեկոյան 20։00-ին ընտրատեղամասերը փակվել են։

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էր 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210): Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էր 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս