Երևանում կայացած արտահերթի կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնաց գործող ղեկավարը
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի Երևանում կայացած կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնացել է գործող ղեկավարը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած արտահերթ կոնգրեսի ընթացքում քվեարկության դրվեց նոր ընտրություններ անցկացնելու հարցը և Միջազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող 156 երկրներից քվեարկությանը մասնակցեց 146 ֆեդերացիա: Նոր ընտրություն անցկացնելուն կողմ քվեարկեց 36 երկիր, դեմ՝ 106, ձեռնպահ՝ 4: Այսպիսով Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ևս 4 տարի կլինի գործող նախագահ Ումար Կրեմլյովը:
Վերջինս Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից: