Բաժիններ՝

Խնձորով պիրոգ, որը կբարձրացնի տրամադրությունը ու կջերմացնի ցուրտ օրերին

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Ցորենի ալյուր – 370 գ

2. Կարագ – 160 գ

3. Շաքարավազ – 130 գ

4. Փխրեցուցիչ – 10 գ

5. Ձու – 1 հատ

6. Աղացած պնդուկ – 100 գ

Միջուկի համար՝

1. Խնձոր – 2 կգ

2. Շաքարավազ – 200 գ

3. Կարագ – 90 գ

4. Աղացած դարչին – 4 գ

5. Վանիլին

6. Ջուր – 120 մլ

7. Եգիպտացորենի օսլա – 20 գ

Պատրաստման եղանակը

1. Խնձորը մաքրել, կորիզները հեռացնել, խորանարդաձև կտրատել: Այնուհետև չոր եղանակով պատրաստել կարամելը: Խորը կաթսայի մեջ լցնել շաքարավազը և դնել բարձր կրակի վրա։

Պարբերաբար կաթսան թափահարել՝ խառնելու համար շաքարավազը։ Երբ ամբողջ շաքարը հալվի և վերածվի կարամելի, կաթսան վերցնել կրակից։ Կարամելին ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագ և ամբողջ զանգվածը խառնել:

2. Պատրաստի կարամելի մեջ լցնել կտրատած խնձորները, ավելացնել մի պտղունց դարչին և վանիլին։ Կաթսան վերադարձնել ջեռոցը վրա և եփել, մինչև խնձորները փափկեն: Վերջում խնձորներին ավելացնել ջրի հետ խառնած օսլան։

3. Սառը կարագը կտրատել փոքր խորանարդիկների, դնել խորը ամանի մեջ և վրան լցնել ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազը, ձուն և խառնել, մինչև ստացվի փխրուն խմոր:

4. Խմորի կեսը դնել կաղապարի հատակին։ Թեթև սեղմել՝ ամուր հիմք ստեղծելու համար: Խնձորի ամբողջ միջուկը լցնել խմորի վրա՝ հավասարաչափ բաշխելով։

5. Խմորի մնացած կեսին ավելացնել աղացած պնդուկը, խառնել և լցնել միջուկի վրա։ Թխել 40-45 րոպե, 180 աստիճան ջեռոցում։

Պատրաստեց Անի Գաբուզյանը
Բաղադրատոմսը՝ Kalabasa հրուշակեղենի խանութից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս