«Հող կերեք կամ իջեք հայաթ՝ քարկտիկ խաղալու, թեև հայաթում դժվա՜ր ձեզ հանդուրժեն․ պետությունը ձեր խելքի բանը չէ»․ Աբրահամ Գասպարյանը՝ իշխանություններին

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարևոր անդրադարձ ՆՓ-ի երեկվա ելույթին:

Եթե Հայաստանը լիներ քաղաքական անցում կատարած միջին վիճակագրական արևելաեվրոպական պետություն, որը չունի տարածքային կոնֆլիկտ, էթնոքաղաքական գոյաբանական հակամարտություն և իր գերխնդիրը ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն է կամ՝ դեմոկրատական կոնսոլիդացիան, տնտեսական զարգացումը, կլիմայական ֆինտերը, ապա ՄԱԿ-ի

Ընդհանուր վեհաժողովում Հայաստանի ներկայացուցչի երեկվա ելույթը կդիտարկվեր որպես մասնագիտական SWAT անալիզի կամ Case Study-ի լավ ու հաջողված հումք:

Բայց քանի որ դա ընդամենը պատռրանք է, նրանք վաղուց չեն տիրապետում իրավիճակին և իրենց քաղաքական ճակատագիրը պայմանավորված է բացառապես իշխանությունն ամեն գնով պահելով, 5 կետով շատ հակիրճ արձանագրեմ նիկոլ փաշինյանի երեկվա ելույթի խոցելի, Հայաստանի շահերին հակասող թեզերը.

1․ պետության ներկայացուցիչն իրավունք չունի վիճարկել սեփական տարածքի թվերը, կամ թեկուզև մանիպուլյատիվ առաջարկի տեսքով, ցանկացած բնույթի առաջարկ անել՝ քարտեզ ներկայացնելու վերաբերյալ: Դա գավառական/գեղչկական հնարք է, որով չես համոզի միջազգային հանրությանը՝ ադրբեջանին ճանաչել ագրեսոր: Դու՛ պիտի ներկայացնես քո քարտեզը, ոչ թե հակառակը,

2․ Հայաստանը դելիմիտացիա չի արել և իր տարածքի մետրաժը 29.800 քկմ չէ, ուստիև ցանկացած թիվ հրապարակելը չհաշվարկված քայլ է, պարունակում է հանրային ու ռազմաքաղաքական մեծ ռիսկեր, Օվերտոնի պատուհան է, կամ՝ ասպարեզ նետված խոսույթի մանիպուլյացիա,

3․ հաստատեց և ընդունեց, որ ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը միֆ էր, ընդունեց, որ տապալել է Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական, դիվանագիտական անվտանգությունը,

4․ առանց անվանարկելու բողոքեց (նվնվաց) ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից՝ Ադրբեջանին հավելյալ հնարավորություն տալով մերձենալ Մոսկվայի հետ,

5․ ոչ մի անդրադարձ Թուրքիայի թշնամական քաղաքականությանը, որի նախագահ Էրդողանը Նյու Յորքում Հայաստանից ունեցած «պահանջների» մասին խոսեց ֆաշիստական, ագրեսիվ ու ոչ պատշաճ բառամթերքով ու տոնայնությամբ:

Հ․Գ․ Էջմիածնում «Կոնկլավը» դրսևորեց պետական բարձր մտածողություն և կեցվածք՝ «ներսից» չհարվածելով պետության ներկայացուցչի դիրքերն ու սպասելով ելույթի ավարտին:

Հ․Գ․-2- Իսկ դու՝ թշնամու օրակարգ սպասարկող իշխանություն, հազիվ դեսպան բրդող մեբելչիկ պահես կողքդ: Հող կերեք կամ իջեք հայաթ՝ քարկտիկ խաղալու (թեև հայաթում դժվա՜ր ձեզ հանդուրժեն), պետությունը ձեր խելքի բանը չէ:

Տեսանյութեր

Լրահոս