Վահագն Խաչատուրյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Սիսիան, որտեղ մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել։

Սիսիանի համայնքապետարանում նախագահ Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի,Սիսիանի ուժային կառույցների ղեկավարների, քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանրապետության նախագահը շրջայց է կատարել Սիսիանում, զրուցել քաղաքացիների հետ։

Նախագահն այցելել է նաև Սիսիանի զինվորական հոսպիտալ, տեսակցել զինծառայողներին և շուտափույթ ապաքինում մաղթել:

Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան գյուղ և հանդիպել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Հայրապետյան Գևորգի ընտանիքի անդամներին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930