Ինչպես ավելի վաղ հայտնել է ուզբեկական կողմը, հռչակագիրը կսահմանի համատեղ մոտեցումները տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտա-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ մշակութային երկխոսության խորացման նկատմամբ:
Վարդենիս խոշորացված համայնքում իրավիճակը հանգիստ է. 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
Մենք հուսով ենք, որ կողմերը կհետևեն կրակի շուտափույթ դադարեցման համապատասխան կոնսենսուսին և քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն հակասություններն ու տարաձայնությունները
Այսօր մի խումբ անձինք «ОДКБ, есть кто дома или все пошли бухать с Эрдоган(…)ом???», «Путин, вон из класса» պաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ:
«Դանակը հասել է ոսկորին, նոր փորձում են վտանգների ու սպասվող նորանոր ագրեսիաների մասին բարձրաձայնել ի լուր աշխարհի։ Սակայն լավ է ուշ, քան երբեք։ Ես կարող եմ ասել, որ այդ ժամանակավոր հրադադարը շատ փխրուն է, ու ցանկացած պահի կարող է պայթել։ Ադրբեջանական կողմը երկօրյա ագրեսիայից հետո իր պլանը նվազագույնը կատարել է, հիմա զորքերի, սպառազինության վերախմբավորումներ է անում ու պատրաստվում է, իմ կարծիքով, նոր հարվածի»,- նշեց փորձագետը:
Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում կորել էր կապը ԱԻՆ-ի աշխատակցի հետ, որը հետո վերադարձել է հայկական կողմ։ Սա պաշտոնական տեղեկատվություն է, որտեղ բացարձակ չի նշվել, որ ԱԻՆ-ի աշխատակիցը պատանդ էր վերցվել թշնամու կողմից, ավելին՝ նա մենակ չի եղել։
Եվ սրանք խոսում են արժանապատվությունից, որից իրենք բացարձակապես զուրկ են»։
«Անբարոյական է համեմատության եզրեր փնտրել երկու տնտեսական, երկու ներհասարակական ճգնաժամ հաղթահարած, քառօրյա պատերազմ հաղթած, զինված հեղաշրջման փորձ տապալած և ի վերջո սեփական ժողովրդի ցանկությանն ընդառաջ գնացած նախագահի ու թուրքական հարճի իշխանությունների միջև»։
Հարցին, թե արդյոք քննարկման արդյունքներով սպասվո՞ւմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունում, ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց, որ այդ հարցն այս պահին քննարկվում է:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակում է բնիկ հայերի էթնիկ զտումները։
Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքում Ադրբեջանի կիրառած ագրեսիվ գործողությունների հետևանքով առաջացած իրադրության առաջին իսկ պահից ԱԻՆ անձնակազմը բերվել է բարձր պատրաստվածության աստիճանի, և, հատկապես սահմանամերձ այն հատվածները և մարզերը, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողություններ, դրանք են՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին:
Օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպում-բրիֆինգի ժամանակ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ ռազմական գործողությունների հենց սկզբից վարելով դիրքային մարտեր, մեր ստորաբաժանումները ետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները:
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախօրեի ելույթը կարելի է նույնիսկ աղմկահարույց որակել: Մարգարյանն ընդգծել էր` եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել: Նա նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում
Հայ-ադրբեջանական պատերազմական իրավիճակի համատեքստում ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում Սամարղանդում ընթացող ՇՀԿ անդամ-երկրների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթը:
Ստեղծված իրավիճակի հետ աղերս չունեցող տեղեկատվությունն արդյունքում շեղելու է ուշադրությունն ամենակարևորից` բթացնելով հասարակության ինքնապաշտպանության բնազդը:
Ուշագրավ է, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից սեպտեմբերի 13-ի իր ելույթում շեշտել էր, որ բոլոր զոհված զինծառայողների ինքնությունները պարզված են, սակայն մինչ օրս Պաշտպանության նախարարությունը, չգիտես՝ ինչու, զոհված զինծառայողների անունները գաղտնի է պահում։
«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ առկա մարտահրավերները:
«Հակառակորդը մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումներն իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ խմբերով, ջոկատներով, և որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ: Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է»,- հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ շեշտելով, որ Զինված ուժերը շարունակելու են հայրենիքի ռազմական անվտանգության բոլոր միջոցառումների իրականացումը:
Այսօրվա կառավարության նիստից չես հասկանում, սա թշնամու կողմից վերապատրաստված իլյուզիոնիստների զրուցատաղավա՞ր է, թե՞ մտավոր հետամնաց խեղկատակների խաղահրապարակ:
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 30 ներկայացուցիչներ այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:
Ակնհայտ է, որ այսօր աշխարհը բաժանվել է երկու պայմանական կիսաբևեռի` Արևելք և Արևմուտք։ Ընդ որում, այդ բևեռները ստատիկ չեն և դեռևս որոշ պետությունների հնարավորություն են տալիս խուսանավել ու հարմարվել իրենց պետական շահերին ավելի համահունչ գեոպոլիտիկ ուղեծրում։
Վայոց ձորի Ջերմուկ համայնքում իրավիճակը և երեկ գիշերը, և այսօր առավոտյան հանգիստ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը։
Իրավիճակը պետք է գնահատեն ռազամաքաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ. Սեյրան Օհանյան
Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:
Սույն հրապարակմամբ ներկայացված են մեր երկրում աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառները, անշուշտ նաև ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարման իրական հնարավորությունները։
Ադրբեջանը ճնշումների միջոցով փորձում է «միջանցք» բացել. Սեյրան Օհանյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը եւ Ղրղզստանի ու Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների (ԱԽ) քարտուղարներ Մարատ Իմանկուլովը եւ Նասրուլո Մահմուդզոդան սեպտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել ղրղզա-տաջիկական սահմանին անհապաղ հրադադարի օգտին: