«Քծնանքը որպես քաղաքականություն». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քծնանքը որպես քաղաքականություն․․․
Տարիներ առաջ Հայաստան այցելեց ՌԴ կրթության նախարարը։ Մանկավարժական Համալսարան նրա այցելության առթիվ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը կազմակերպել էր քծնողա-պարային դիմավորում։
Մտածում էի, ինչպիսի խայտառակություն, ազգային արժանապատվության ոտնահարում։
Ինչո՞ւ հիշեցի այս դիպվածը։ Շուտով Հայաստան է այցելելու ԱՄՆ կոնգրեսի խոսնակը։ Եվ աժբ կոչվող խմբակը պատրաստվում է ԱՄՆ դրոշներով քծնողական հավաք անցկացնել։
Եվ սրանք խոսում են արժանապատվությունից, որից իրենք բացարձակապես զուրկ են»։