ՌԴ դեսպանատան մոտ ակցիա իրականացնող 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Այսօր մի խումբ անձինք «ОДКБ, есть кто дома или все пошли бухать с Эрдоган(…)ом???», «Путин, вон из класса» պաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ:

Ակցիայի մեկնարկից քիչ անց նրանց մոտեցավ ոստիկանության աշխատակից ու ասաց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝  օրինական պահանջ է ներկայացնում անհապաղ հավաքը դադարեցնելու վերաբերյալ:

Հավաքի մասնակիցները փորձում էին հասկանալ՝ անվտանգության ինչ նկատառումներից ելնելով է իրենց տարածքն ազատելու պահանջ ներկայացնում, սակայն ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել նրանց:

«Պատճա՞ռը… Նպատակը ո՞րն է, զինվորին սպանողին եք պաշտպանում, Ռուսաստանը սպանում է հայերին…» բորբոքված գոռոցների ներքո ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիրբերետավորները մտցրեցին ոստիկանական մեքենան:

168.am-ին ոստիկանությունից ավելի ուշ տեղեկացրեցին, որ ՌԴ դեսպանատան մոտից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» (ՎԻՎ) օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը, 3 անձ բերվել է ոստիկանություն:

Տեսանյութեր

Լրահոս