Նշենք նաև, որ հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով։
Բարձր մակարդակի հանդիպման մասնակիցները նաեւ անցկացրել են համատեղ լուսանկարման արարողություն:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը պաշտոնի ստանձնման կապակցությամբ ընդարձակ հարցազրույց տալով վրացական InterPressNews լրատվական գործակալությանը՝ անդրադարձել է հայ-վրացական հարաբերությունների ընթացքին, ինչպես նաև այս օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։
Իրականում սկզբում պետք էր ծանոթանալ որոշ բավականին հայտնի փաստերի հետ և «մահճակալի տակ» չփնտրել «գունավոր հեղափոխության» հերթական ուրվականը։ 1.Փելոսին ոչ առաջին տարին է հայտնի իր պրոհայկական նախընտրություններով։ Նա դեռ շատ վաղուց աջակցում էր Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները որպր ցեղասպանություն ճանաչելուն և ամեն կերպ խոչընդոտում էր Բաքվում ԱՄՆ դեսպանների նշանակմանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում՝ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի ելույթին։
«Հուսամ՝ վրիպակ էր, որովհետև մեր բանակն արիաբար կռվել է». Հայկ Մամիջանյանը՝ լրագրողին
Հայ ազգը սգում ա՝ դուք խորհրդարանում բերանները բաց ծիծաղում եք. Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն՝ ՔՊ-ին
«Այս պահին Սիսիանում և Սիսիանի տարածաշրջանում իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, այս ընթացքում որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել։ Գիշերն էլ կրակոցներ չեն եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի համայնքապետի մամուլի քարտուղար Արմինե Հարությունյանը։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել ագրեսիայի ետ մղմանն ուղղված ջանքերի շուրջ
«Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Եվ այս գործողություններով, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել: Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է: Շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի»:
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական անձ է մահացել. Քաղաքացու մահը վրա է հասել բեկորային վնասվածքից: Այս մասին կառավարության նիստում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի և իշխանությունների ուղենիշային անսակարկելի ճշմարտությունները: Արտակ Բեգլարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Կամավորության հիմքով կարող են դիմել զինկոմիսարիատներ.ռազմական դրություն մտցնելու կարիք այս պահին չկա. Փաշինյան
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի տնօրինման տարածք: Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ զոհերի՝ այս պահի դրությամբ հրապարակված թիվը կարող է փոխվել, քանի որ կան անհետ կորածներ ևս, նրանց […]
Ադրբեջանի հարձակումը հարձակում է Հայաստանի տնտեսական առաջընթացի վրա. Փաշինյան
Կառավարության նիստի օրակարգի բոլոր հարցերը չզեկուցվող են. նիստն ավարտվեց
Ադրբեջանի ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու հիմքով հարուցվել է քրեական գործ. Քյարամյան
Հրաչ Ջաբրայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ շուտով լայնածավալ պատերազմ պիտի սկսի, 2020 եւ ավելի վատ. այս անգամ թշնամին պիտի հարձակվի Հայաստանի վրա երկու կողմից, ներառյալ Նախիջեւանից… չէ, ձեզ վախեցնելու համար չեմ գրում, բայց, որքան մենք գիտենք, որ մեր երկրի ղեկավարը ոչխար է, նոյնքան եւ ավելին գիտեն Էրդողանն ու Ալիեւը…
Ադրբեջանական ագրեսիայից քաղաքացիական անձ է մահացել. ունենք վիրավորներ. ՀՀ ՄԻՊ
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այո, զոհերի թիվը վերջնական չէ ու 2-3 օրը մեկ սա նոր թիվ է ասելու, որպեսզի բարոյապես ճնշի մարդկանց: ՄԻ ԹԵԼՎԵՔ ՍՐԱ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐՈՎ!!!!!
Առաջ ենք մղելու խաղաղության օրակարգը. Փաշինյան
Ադրբեջանի հարձակումը հարձակում է հայկական ժողովրդավարության վրա. Արմեն Գրիգորյան
Սահմանագծման գործընթացը տարածքային պահանջի վերածելու ցանկացած փորձ մեզ համար անընդունելի է. Փաշինյան
Հայաստանի զինված ուժերի գործունեությունը խաթարող ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անձանց էմոցիոնալ վիճակից: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների թիվը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա Բաքվի հարձակման հարցի քննարկման արդյունքներով առայժմ փաստաթուղթ չի ընդունվել. կառավարության նիստում հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է բանակցային գործընթացում, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերնջանական չէ. ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Համալսարանական հիվանդանոցի մուտքային մասնաշենքի ձախակողմյան հատվածի առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Շենքային պայմանների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Զինվորի տանը բուժվող զինվորների քանակի ավելացմամբ պայմանավորված: