ՔՊ-ական պատգամավորը վախենո՞ւմ է մոտենալ ակցիա անողներին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում լրագրողն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին ուղիղ հարց տվեց՝ ինչպե՞ս են ՔՊ-ականները նայում բնակիչների աչքերի մեջ, իշխանական պատգամավորը պատասխանեց, թե լրագրողը կարող է իրեն նայել ու պատկերացնել։
Լրագրողի դիտարկմանը, որ նրան նայելուց զարմանում է, Վահե Ղալումյանը պատասխանեց.
«Դուք միշտ եք ինձ նայելուց զարմանում»։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ժողովրդից հեռու կանգնել, գուցե չի կարող ժողովրդի աչքերին նայել, Վ. Ղալումյանը պատասխանեց, թե դա միայն լրագրողին թվում է։ Իսկ հետո ՔՊ-ական պատգամավորն օրենսդիր մարմնի ներկայացուցչին ոչ հարիր ոճով շարունակեց.
«Դուք լրագրող չեք, դուք պրովոկատոր եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանի»։
Լրագրողն էլ իր հերթին՝ իշխանական պատգամավորին առաջարկեց մոտենալ բնակիչներին ու ասել, որ Տավուշից որևէ թիզ հող չեն տալու, սակայն պատգամավորը կրկին հրաժարվեց պատասխանել հարցին, փոխարենը լրագրողին հակադարձեց մեղադրական որակումներով .
«Դուք կարող եք վարձու լրատվամիջոց լինել»։
Պատգամավորին հակադարձեց լրագրողը.
«Ավելի լավ է նման բան լսել, քան լսել, որ ոմանք Ադրբեջանի գործակալներ են»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում