ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը իր ամենաօրյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ադրբեջանական զինուժի գործողությունների և հայ-ադրբեջանական բախումների հետևանքով ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի հետ: Ի պատասխան, խոսնակ Փրայսն ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ։