«Րոպե առաջ պետք է սրանց հեռացնել․․․ Երկրի «դարպասները» ներսից են բացված: Թշնամին «տանից» է». Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքան ուզում եք մեղադրեք դաշնակից/գործընկեր/թշնամի պետություններին, քանի մենք չենք «մաքրվել», անհնար է որևէ հաջողություն:
Իսկ այն կլասիկ/տխմար հայտարարությունները, թե պատերազմի ժամանակ համախմբվում են, այլ ոչ ներքին պայքար սկսում, վերաբերում է նորմալ իրավիճակներին, երբ գերագույն հրամանատարդ և մյուս քաղաքական ղեկավարներդ պատրաստ են կենաց մահու կռիվ տալ հաղթանակի համար, պետության համար:
Րոպե առաջ պետք է սրանց հեռացնել միասնաբար՝ ազգովի: Միայն դրանից հետո խնդիրները հնարավոր կլինի լուծել:
Իսկ մինչ այդ ամեն ինչ զիջելու ենք: Չլինի հիմա, կզիջի վաղը:
Հ.Գ. Հուսամ այս օրհասական պահին մեր պետական գործիչները ուժ կգտնեն միավորվելու և առաջնորդելու հանրությանը: Շարքային քաղաքացիներն ինքնուրույն ոչինչ չեն կարող անել: Առաջնորդել է պետք: Քաղաքացիներն առաջնորդ են փնտրում: Իրական առաջնորդ»։