«Ո՞ւր եք քաղաքական ու պետական գործիչներ՝ նախագահներից մինչև պատգամավորներ․ Պիղատոսին մի՛ նմանվեք…»․ Հայր Ասողիկ կարապետյան

Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞ւր եք քաղաքական ու պետական գործիչներ՝ նախագահներից մինչև պատգամավորներ, ո՞ւր եք կուսակցություններ, ո՞ւր եք վարչական հին ու նոր առաջնորդներ Հայաստանի Հանրապետության:

Ժողովրդին պետք է կազմակերպել, ժողովրդին պետք է առաջնորդել, ժողովրդի ուժը պետք է մահակ դարձնել և մեր խնդիրներն արմատապես լուծել:

Ժողովուրդն անձ և դեմք է դառնում իր առաջնորդով, և նա է, որ ուղղորդում ու կառավարում է իր ժողովրդին:

Ձեր խոսքերը գործերի վերածեք և արժանի եղեք երբեմնի Ձեր կոչումներին ու հանգամանքներին. ոչ մեկի, ևս առավել պետական գործչի անձն ավելին չէ, քան Պետությունը, Հայրենիքը, ազգային շահը:

Պիղատոսին մի՛ նմանվեք…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930