«Հասկացեք այս մարդու միակ առաքելությունը հանձնելն ու դրա համար ֆոներ ստեղծելն է». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր նրանք ովքեր Փաշինյանից պահանջում են ռազմական դրություն մտցնել և մոբիլիզացիա հայտարարել պետք է ընկալեն մեկ բան: Դուք պահանջում եք նրանից, որ նա դիմադրի որպես պետության ղեկավար և պաշտպանի երկրի շահը: Նրա կարծիքով ռազմական դրությունը մտցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև դիմակայելու անհրաժեշտություն չկա:

Հասկացեք այս մարդու միակ առաքելությունը հանձնելն ու դրա համար ֆոներ ստեղծելն է, երկրի շահերը ոտնահարելն է յուրաքանչյուր գնով, բայց կարևորը ֆոն ստեղծելով: Այդ ֆոները ունեն մահվան տեսք: Ստոկհոլմյան սինդրոմով քաղաքական ղեկավարից ում միակ միսիան իր դահճի ցանկությունների բավարարումն է՝ բան պահանջել չի կարելի: Մի զարմացեք նրա խոսքից, նա այլևս բացահայտ և չքողարկված է կատարում իր առաքելությունը: Ձեր հայհոյանքն ու սթրեսսը նրան որևէ կերպ չեն շեղելու իր առաքելությունից: Նա կախված չէ ձեր հայհոյանքից և սպառնալիքից, նա կախված է իր դահճից, նրա թելադրանքից, կամքից և նրա շանտաժից:

44-օրյա պատերազմի և այս պատերազմի ընթացքում նրա քարոզչական վարքաբանության մեջ մեկ բան է փոխվել: Նա քաղաքական քարոզչությունն ու մեղադրանքներն այն ժամանակ անում էր բունկերից, իսկ հիմա արդեն ամրացած և վստահ ԱԺ ամբիոնից:

Ինչու՞ է այդպես, որովհետև 5000 զոհերով տվածը մարսելուց հետո, ինչն է խանգարում հիմա նորից տալ ավելի քիչ զոհերով, առանց դիմադրության, առանց ռազմական դրության հայտարարման և ավարտից հետո մեղադրանքների և քարոզչական թեզերի տրցակը պատրաստ: Ասեմ՝ ոչինչը չի խանգարում, մենք ընդամենը դիտարկում ենք մշակված սցենարի իրագործում: Մշակված սցենարի հաջորդ արարը արտաքին ռազմաքաղաքական կողմնորոշման փոփոխությունն է, ուստի, եթե կարծում եք, որ սրանով նա ավարտելու իր առաքելությունը և գնա, չարաչար սխալվում եք, քանի որ հաջորդ արարի հիմքերը նրան դնել են տալիս հենց հիմիկվանից»:

Տեսանյութեր

Լրահոս