Մայիսի 9-ից, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղափոխվեց Երևան և Հանրապետության հրապարակում բազմահազար մասնակիցներով հանրահավաքից անցան փողոցներ փակելուն, ոստիկանությունն էլ անցավ բիրտ ուժի կիրառմամբ քաղաքացիներին բերման ենթարկելուն:
Օրերս հանրային տրանսպորտի մեջ քաղաքացիներից մեկի՝ 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել՝ կապված իշխանության կողմից վարվող քաղաքականության ու Հայաստանից տարածքներ զիջելու հետ, որի վերաբերյալ քաղաքացին իր կարծիքն էր արտահայտել։
ՀՀ նախկին փոխոստիկանապես Գագիկ Համբարձումյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ երկրում ապօրինի թմրաշրջանառության ահագնացող դեպքերը բնավ էլ դրանց դեմ արդյունավետ պայքարի ու բացահայտման արդյունք չեն:
«Դե, այսքանից հետո ի՞նչ ասեմ, զարկ են տալիս թմրամոլության զարգացմանը ու դրանով փող են գռփում։ Արտադրական կանեփը դրել են չգիտեմ ինչի անվան տակ, որ հետո դարձնեն թմրամիջոցի զարգացում, մեծ թվերով փողեր կգռփեն՝ թքած ունենալով, թե ժողովուրդը, հատկապես երիտասարդությունն ինչի կվերածվի։ Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան լացելու չլիներ։ Սա երկրի մասին մտածողի վարք չէ։ Ես միշտ ասել եմ, սրանց ամեն մի քայլ, գործողություն՝ կա՛մ բացահայտ, կա՛մ քողարկված, երկիրը տանում է կործանման»,- հավելեց նախկին պաշտոնյան։
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հարցին պատասխանելիս անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյաներին, նրանց ստեղծած ԱԱԾ պահեստազորի սպաների միությանը և հայտարարեց, որ նրանց կեսը լրտեսներ են եղել։