«Քարտ-բլանշ» Ալիևի համար. Neues Deutschland
Գերմանական «Neues Deutschland» պարբերականի խմբագիր Փիթեր Շթայնիգերը իր հոդվածում քննադատում է ԵՄ-ի «թավշյա ձեռնոցների» քաղաքականությունը ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի սուվերեն տարածքի վրա նոր հարձակման ֆոնին:
Նա մասնավորապես գրում է.
«Ամեն կերպ լարումը սրելու համար՝ Ադրբեջանը միտումնավոր կրկին խաղաց ռազմական խաղաքարտը՝ Հայաստանի սահմանային գոտում հարձակումներով: Օրինակը՝ ՆԱՏՕ-ի պետության՝ եղբայրական Թուրքիայի գործողությունն է Սիրիայի հյուսիսում։ Բաքուն ցանկանում է օգտվել առիթից և հետագա հանցագործություններ իրականացնել երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածների օկուպացիայից հետո։ Նախագահ Ալիևը կարծում է, որ «թարս ոտքի վրա է բռնել» Երևանի այլընտրանք չունեցող դաշնակից Ռուսաստանին՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմում վերջինիս անհաջողությունները: Մոսկվան շահագրգիռ չէ ալիանսի տապալմամբ, նամանավանդ, որ ռուսները գործարքի մեջ են տարածաշրջանի բոլոր խաղացող կողմերի հետ։ Ադրբեջանի ավտոկրատ տիրակալը, այնուամենայնիվ, ոչ մի անհանգստություն չունի Արևմուտքի հետ կապված: Հրադադարի և դիվանագիտական բանակցությունների մասին Բրյուսելի կոչերը պարտաճանաչ հնչում են և հասցեագրված են անորոշ կերպով:
Այս ագրեսորը կարող է այնուհետ ևս հուսալ, որ իր հետ կառնչվեն թավշյա ձեռնոցներով: Ի վերջո, ԵՄ-ն, մարդու իրավունքների հռետորաբանությունը մի կողմ դրած, բոլորովին վերջերս Բաքվի օլիգարխների հետ համաձայնության եկավ՝ ընդլայնելու գազի մատակարարումները: Նման արժեքները առաջնահերթություն են: Այս ամենը ավելի արժանահավատ չեն դարձնում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների քաղաքականությունը»:
Հոդվածը գերմաներենից թարգմանել է անկախ լրագրող, հետազոտող, թարգմանիչ Աննա Վարդանյանը