Բաժիններ՝

Արքայազն Ուիլյամը տիկնոջ հետ միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո

Արքայազն Ուիլյամը տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվանից հետո եւ նոր տիտղոսներ ստացել: Այդ մասին հաղորդել է Daily Star բրիտանական թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո արքայազն Ուիլյամն անմիջապես ժառանգել է Քոռնուելի դուքսի տիտղոսը եւ այժմ Քոռնուելի ու Քեմբրիջի դուսքն է, իսկ Քեյթը՝ Քոռնուելի ու Քեմբրիջի դքսուհին: Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Մեծ Բրիտանիայի Կառլոս Երրորդ թագավորը որդուն՝ Ուիլյամին, հայտարարել է Ուելսի արքայազն, իսկ նրա տիկնոջը՝ Քեյթին՝ Ուելսի արքայադուստր: Դա տիտղոս է, որը վերջին անգամ օգտագործել է Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան:

Թերթի տվյալներով՝ նոր տիտղոսներն ստանալուց հետո արքայազն Ուիլյամի կարողությունն այժմ գնահատվում է 1,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Քոռնուելի դուքսի եւ Քոռնուելի դքսուհու տիտղոսներ ստանալը նշանակում է, որ Ուիլյամն եւ Քեյթը ժառանգում են մեծ քանակությամբ հողակտորներ, անտառներ, գետեր եւ ակտիվներ, գրում է թերթը:

Ներկայում Ուելսի արքայազնը եւ արքայադուստրը շուրջ 128 հազար ակր հողատարածություններ ունեն Անգլիայի եւ Ուելսի 20 կոմսություններում, հաղորդել է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը երկիրը կառավարել է ավելի քան 70 տարի, Շոտլանդիայում վախճանվել է 96 տարեկան հասակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս