Լևոն Արոնյանը 7-րդն է Sinquefield Cup-ում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը ավարտել պայքարը Sinquefield Cup-ում:
ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են վերջին` 9-րդ տուրի պարտիաները: Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրջուն, ով թայ-բրեյքում մրցեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Իան Նեպոմնիաշկինի հետ: Արոնյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Sinquefield Cup-ին մասնակցում էին 10 շախմատիստներ: Այն բաղկացած էր 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր 1,4 միլիոն ԱՄՆ դոլար: