Բաժիններ՝

Իրանն ազատ կարձակի հունական երկու լցանվերի՝ մայիսին ձերբակալված ծովայիններին

Իրանը մոտ ժամանակներս ազատ կարձակի հունական երկու լցանավերի անձնակազմերին, որոնց մայիսի վերջին Պարսից ծոցում ձերբակալել էին Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հաղորդել է Առեւտրական նավատորմի ծովայինների համահունական ասոցիացիան:

Իրանի իշխանությունները «համաձայնվել են» Delta Poseidon եւ Prudent Warrior լցանավերի «անձնակազմերի փոխարինմանը» իսլամական հանրապետություն Հունաստանի պատվիրակության այցից հետո, որի կազմը չի ճշտվում, տեղեկացրել է ասոցիացիան: «Դա նշանակում է, որ երկար մնացած ծովայիններն անհապաղ կվերադառնան իրենց երկրներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ինչ վերաբերում է նավերի ազատմանը, իրադրությունը մնում է անորոշ, գոնե սեպտեմբերին լուծում չի ենթադրվում, քանի որ Իրանը Հունաստանից պահանջում է մի շարք երաշխիքներ, որոնց շուրջ փոխհամձայնություն չկա»,- ճշտել է ասոցիացան: Մայիսի 27-ին Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ուժերը Պարսից ծոցում կալանել են երկու հունական լցանավերը: Nurnews պորտալի տվյալներով՝ այդ գործողությունները դարձել են Հունաստանի կողմից Lana լցանվի կալանման պատասխանը, որը փոխադրում էր իրանական նավթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս