Բաժիններ՝

Կարլոս Ալկարասը` US Open-ի հաղթող

Թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնության 2022 թվականի հաղթողը իսպանացի Կարլոս Ալկարասն է:

Նյու Յորքում կայացած ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում մրցեցին Իսպանիայից Կարլոս Ալկարասը և նորվեգացի Կասպեր Ռուդը: 3 ժամ 20 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ալկարասն առավելության հասավ 4 սեթերից հետո` 6:4, 2:6, 7:6, 6:3 հաշվով:

Իսպանացի Կարլոս Ալկարասն իր կարիերայի մեջ առաջին անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում և օրեր անց կդառնա աշխարհի առաջին ռակետը: Իսպանացին կլինի ամենաերիտասարդ թենիսիստը պատմության մեջ, ով դարձել է առաջին ռակետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930