Լոնդոնի կամուրջն ընկել է. Եղիսաբեթ II թագուհու 10 իմաստուն արտահայտությունները

7 տասնամյակ, 15 փոխվարչապետ և մեկ թագուհի: Ներկայացնում ենք Եղիսաբեթ II թագուհու իմաստուն մտքերը:

1. «Պետք չէ ինքներդ Ձեզ շատ լուրջ վերաբերվել: Մեզնից ոչ ոք իմաստության մենաշնորհ չունի»:

2. «Ես չգիտեմ հաջողության հասնելու մեկ բանաձև, բայց տարիների ընթացքում հասկացա, որ առաջնորդության որոշ ատրիբուտներ ունիվերսալ են, և պետք է համատեղել ջանքերը, տաղանդներն ու ոգեշնչումները»:

3. «Երբ կյանքը դժվար է թվում, խիզախ մարդիկ չեն հանձնվում և չեն ընդունում պարտությունը: Նրանք սկսում են էլ ավելի վճռական պայքարել լավագույն ապագայի համար»:

Կարդացեք նաև

4. «Պետք է հիշել, որ ավելի հաճախ հենց փոքր քայլերն են, այլ ոչ թե հսկա թռիչքները, որոնք հանգեցնում են տևական փոփոխությունների»:

5. «Յուրաքանչյուրը մեր հարևանն է՝ անկախ ռասայից, դավանանքից և մաշկի գույնից»:

6. «Կարծում եմ՝ երիտասարդությունը երբեմն կարող է մեզնից ավելի իմաստուն լինել։ Բայց որքան մեծանում եմ, այնքան ավելի եմ գիտակցում, թե ինչ դժվարություններ են կրում երիտասարդները, երբ սովորում են ապրել ժամանակակից աշխարհում»:

7. «Միշտ հեշտ է եղել ատելն ու ոչնչացնելը: Կառուցելն ու փայփայելը շատ ավելի դժվար է»:

8. «Երեխաները չափազանց կամակոր են. նրանք ծնվում են միայն այն ժամանակ, երբ բացարձակապես պատրաստ են հայտնվել մեր աշխարհում»:

9. «Տխրությունն այն գինն է, որը մենք ստիպված ենք վճարել սիրո համար»:

10. «Աշխարհը ամենատհաճ վայրն է։ Ի վերջո, ծնողները կլքեն Ձեզ, և ոչ ոք չի պաշտպանի Ձեզ միայն այն պատճառով, որ Դուք Դուք եք: Մենք պետք է սովորենք պաշտպանել մեր սեփական սկզբունքները»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ YOUSUF KARSH/CAMERAPRESS/GAMMA-RAPHO

Տեսանյութեր

Լրահոս