Բաժիններ՝

«Կառավարության ծրագրում էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ տեղ գտած դրույթները բացարձակ մերկապարանոց են». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Ինսայդերական աղբյուրներիս փոխանցմամբ՝ կառավարությունը պատրաստվում է այս տարվա նոյեմբերի 1-ից իջեցնել արևային կայանների համար սակագինը գործող 5 ցենտից մինչև 4,15 ցենտ:

Հատկանշական է, որ 4,15 ցենտը ՛՛Մասիկ-1՛՛-կայանի համար արդեն սահմանված սակագինն է, ընդ որում նախագիծը ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ որևէ առաջընթաց չի գրանցել ու մեծ հավանականությամբ կսառեցվի:

Արևային կայանների համար սակագնի նման իջեցումը պարալիզացնելու է ոլորտի առանց այդ էլ անառողջ ներդրումային մթնոլորտը: Նախնական հաշվարկներով՝ խոսքը մոտ 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նախագծերի մասին է, որոնք նոր սակագնի պայմաններում պարզապես սառեցվելու են:

Այսպիսով, կառավարության ծրագրում, ինչպես նաև 2020-2040 թթ. էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ տեղ գտած դրույթները արևային կայանների կշիռը մինչև 2030 թ. 15%-ի կամ 1,8 մլրդ կՎտ.ժ-ի հասցնելու մասին բացարձակ մերկապարանոց են ու որևէ աղերս չունեն արևային էրեգետիկայի ոլորտում իրականացվող իրական քաղաքականության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս