
Ադրբեջանցի զինվորներին չհանձնված հայ զինվորին ՊՆ-ն նույնականացնելու աշխատանքներ է սկսել. «Փաստինֆո»

Ադրբեջանցի մի քանի տասնյակ զինվորներին հանձնվել հրաժարված հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։
Նրա հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման եւ անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս լրագրող, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հրացանով եւ նռնակով զինված հայ զինվորը փորձել է խանգարել ադրբեջանցիների շարասյան երթը։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում համոզել հանձնվել հայ զինվորին, որը հրաժարվում է, եւ միայնակ ընդդիմանում մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորների։ «Դուք վախկոտներ եք», – ասում է նա ու բարձացնում ինքնաձիգը ու զենքը ձեռքին սպանվում։