Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը ներկայացրել է ՌԴ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը բարդացնելու առաջարկները

Ռուսաստանի հետ ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կասեցման դեպքում ռուսների համար Շենգենյան վիզայի արժեքը 35 եվրոյից կբարձրանա մինչև ստանդարտ 80, իսկ մշակման ժամկետը կկազմի մոտ 15 օր, բացառիկ դեպքերում՝ փաստաթղթերի ուսումնասիրությունը՝ մինչև 45 օր: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի՝ Ռուսաստանի Դաշնության հետ վիզային համաձայնագիրը կասեցնելու առաջարկության մեջ։

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 6-ին առաջարկներ է ներկայացրել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ։ Այս առաջարկները կհաստատվեն ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից՝ սեպտեմբերի 7-ին, իսկ արդեն սեպտեմբերի 12-ին որոշումը կարող է ուժի մեջ մտնել։

Եվրահանձնաժողովը նախատեսում է նաև առաջարկություններ հրապարակել եվրոպական երկրների հյուպատոսություններին, թե ինչպես աշխատել նոր պայմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930