Բաժիններ՝

Սննդաբանը զգուշացրել է դդմիկի չարաշահման վտանգավորության մասին

Դդմիկը չի կարելի չարաշահել գաստրիտի դեպքում, քանի որ այն ավելի շատ վնաս կհասցնի առողջությանը, քան օգուտ, զգուշացրել է սննդաբան Եվգենի Արզամասցևը։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նա նշել է մարդկանց այս և մի քանի այլ կատեգորիաներ, որոնք պետք է զգուշորեն ներառեն այս մթերքը իրենց սննդի մեջ։

Մասնագետի խոսքով՝ դդմիկը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որի ավելցուկը կարող է հրահրել կոլիտի, գաստրիտի և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների սրացում, ինչպես նաև՝ որովայնի շրջանում ուժեղ ցավ։

«Եթե կան խնդիրներ, օրինակ՝ գաստրիտ, նույնիսկ քրոնիկական փուլում, ապա դդմիկի ամենօրյա օգտագործումը /եթե դրանք հնարավորինս ջերմամշակման չենթարկվեն/ կհանգեցնի սրացման»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է Արզամասցևը։ Աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների բացակայության դեպքում դդմիկ ուտելը շատ օգտակար է, շարունակել է դիետոլոգը։

Նրա խոսքով, դրանք, բացի բջջանյութից, պարունակում են B խմբի վիտամիններ, վիտամին C և սիլիցիում, որոնք օգտակար են նյարդային համակարգի առողջության համար, բարձրացնում են իմունիտետը և լավացնում եղունգների, մազերի ու մաշկի վիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս