Կառավարությունը երկու միջազգային ցուցահանդեսներին մասնակցության համար 360.000 դոլար է հատկացրել

Միջազգային տիեզերագնացության 73-րդ կոնգրեսին հայկական կողմի մասնակցության համար ՀՀ արձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 68 մլն դրամ է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 24-ին կառավարության նիստին։

Ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 18-ից 22-ը Փարիզում։

Եւս 86 մլն դրամ է հատկացվել պաշտպանական արդյունաբերության IDEX – 2023 միջազգային ցուցահանդեսին եւ համաժողովին մասնակցության համար, որը կանցկացվի Աբու Դաբիում 2023 թ. փետրվարի 20-ից 24-ը։

Պետբյուջեից հատկացվել է ընդհանուր 360 հազար դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031