Հայաստանի թիմը հաղթեց 2 պրոֆեսիոնալ մենամարտում
Հուլիսի 23-ին Վրաստանի Ախմետա քաղաքում տեղի ունեցավ միջազգային մրցաշար MMA խառը մենամարտեր և K-1 ոճերով:
Հայաստանը MMA խառը մենամարտեր ներկայացրել են «Vardanyan Fight Club»-ի սաները Սարգիս Վարդանյանի ղեկավարությամբ: Մրցաշարի ընթացքում հաջողությամբ հանդես եկան Աղասի Պողոսյանը` 61կգ, Տիգրան Նազարյանը` 66կգ և Տիգրան Հայրապետյանը` 57կգ:
Հատկապես պետք է առանձնացնել 13-ամյա Աղասի Պողոսյանի մենամարտը Վրաստանի 22-ամյա ներկայացուցիչ Նիկա Բաչիաշվիլիի հետ, ով Օլիմպիական խաղերի չեմպիոն է, Աշարի մրցանակակիր, Եվրոպայի մրցանակակիր: Չնայած նման մեծ, այդ թվում` տարիքային տարբերությանը, 13-ամյա Աղասին բացարձակ առավելությամբ հաղթեց վրաց չոմպիոնին: Դրանից առաջ մրցաշարին ներկա` Աղասի Պողոսյանի բոլոր հակառակորդները հրաժարվեցին մրցել նրա հետ: Աղասին համաձայնեց մրցել 22-ամյա վրաց չեմպիոնի` Նիկա Բաչիաշվիլիի հետ և հաղթեց նրան բացարձակ առավելությամբ` չնայած ակնհայտ անհավասարությանը փորձի և հմտությունների հարցում: Ընդ որում, հաղթեց ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտ անելով:
Արդյունքում` Հայաստանի թիմը հաղթեց 2 պրոֆեսիոնալ մենամարտում. 1-ին տեղ Աղասի Պողոսյանը և Տիգրան Նազարյանը, իսկ 2-րդ տեղ` Տիգրան Հայրապետյանը:
Նշենք, որ հաղթանակ տարած մեր մարզիկները մարզվում են պրոֆեսիոնալ մարզիկ և մարզիչ Սարգիս Վարդանյանի ղեկավարությամբ: Առաջիկայում «Vardanyan fight»-ի Աղասի Պողոսյանը և Սերգեյ Բայբուրթյանը օգոստոսի 17-20-ը կմասնակցեն IMMAF աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Աբու Դաբիում:
Աննա Սահակյան