Բաժիններ՝

17-ամյա պատանուն դանակահարել էր 31-ամյա համագյուղացին

Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի չթափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Օշական գյուղում քարերի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արագածոտնի մարզի և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Օշական համայնքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 31-ամյա համագյուղացին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Օշական համայնքի 31-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և, հանցագործության գործիք դանակով հանդերձ, ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031