Բաժիններ՝

Եվրամիությունը պատրաստ է աջակցելու Ղազախստանից դուրս տարված ակտիվների վերադարձմանը

Եվրամիության իշխանությունները պատրաստ են աջակցություն ցույց տալու Ղազախստանին հանրապետությունից անօրինականորեն դուրս տարված ակտիվների վերադարձման գործում: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել է Կենտրոնական Ասիայի հարցեով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Թերի Հակալան Ղազախստաի Կոռուպցիայի հակազդման գործակալության նախագահ Օլժաս Բեկտենովի հետ կայացած հանդիպմանը:

«Ցանկանում եմ հատուկ նշել գործակալության անկեղծությունն ու պատրաստակամությունը եվրոպացի գործընկերների հետ փոխգործակցության հարցերում: Մեր կողմից մենք պատրաստ ենք աջակցություն ցույց տալու Ղազախստանից Եվրոպա տարված ակտիվների վերադարձման խնդրանքներին»,- ասել է Հակալան, որի խոսքը մեջբերում Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Բացի դրանից, կողմերը քննարկել են այն գործերի հետաքննությունը, որոնք կապված են Ղազախստանում հունվարյան անկարգությունների առանչությամբ խոշտանգումների մասին հայտարարությունների հետ:

«Այս պահին 171 գործ ավարտված է: Հետաքննությունը շարունակվում է 177 գործերով: Կատարվում են Ստամբուլի արձանագրության բոլոր պահանջները»,- նշել է Բեկտենովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031