Մադուրոն հայտարարել է Վենեսուելա Էրդողանի այցի մասին

Վենեսուելայի իշխանությունները պատրաստվում են երկիր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այցին: Հուլիսի 12-ին այդ մասին հայտնել է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն։

«Առաջիկա օրերին մենք նախագահ Էրդողանին կընդունենք Վենեսուելայում: Մենք կրկին ուրախությամբ նախապատրաստվում ենք, որպեսզի այդ այցը մեծ ազդեցություն գործի Վենեսուելայի զարգացման եւ տնտեսական վերականգնման վրա»,- ասել է Մադուրոն Կարակասում Թուրքիայի դեսպանի հետ կայացած հանդիպմանը, որն իր առաքելությունն է ավարտում հարավամերիկյան հանրապետությունում:

Ելույթը հեռարձակվել է Venezolana de Television հեռուստաալիքի եթերում:

Հունիսի սկզբին Մադուրոն այցելել է Անկարա, որտեղ հանդիպել է Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահը վերջին անգամ այցով Վենեսուելայում է եղել 2018 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031