Բադենի այցը Սաուդյան Արաբիա չի օգնի ԱՄՆ-ում իջեցնելու բենզինի գները. Politico
Ուղեւորությունը Սաուդյան Արաբիա, որն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կկատարի մոտ օրերս, հազիվ թե հանգեցնի Միացյալ Նահանգներում բենզինի ռեկորդային գների իջեցման:
Հուլիսի 11-ին այս տեսակետն է շարադրել Politico թերթի տեսաբան Արիաննա Սքիբելլը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարի այցի հիմնական նպատակն ԷէՊարսից ծոցի երկրներին համոզել ավելացնելու նավթի արտադրությունը: Տեսաբանն ընդգծում է, որ Սաուդյան Արաբիան կարող է ի վիճակի չլինել ավելացնելու հանույթը, բայց նույնիսկ եթե նրա մոտ դա ստացվի էլ, այդ քայլն անպայման չէ, որ հանգեցնի հումքի էժանացման: Սքիբելլը դա կապում է այն բանի հետ, որ նավթի գների անկայունությունը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ընդհանուր քիչ բան ունի մատակարարումների ընդհատումների հետ:
Բայդենը հուլիսի 13-ից մինչեւ 16-ը կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա: Ինչպես հայտարարել են Վաշինգտոնի վարչակազմում, նա պլանավորում է հանդիպել տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներից մոտավորապես «մեկ տասնյակ պաշտոնակիցների» հետ:
Բայդենի այցը հրեական պետություն պլանավորված է հուլիսի 13–14-ը:
ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գների աճն սկսվել է ձմռան վերջին, առավելագույն գները նորանում են արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ: Դա տեղի է ունենում նավթի համաշխարհային գների բարձրացման ֆոնին, չնայած միտմանը հակազդելու՝ Սպտակ տան փորձերին:
Անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած ելույթի ժամանակ Բայդենը խոստովանել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը հազիվ թե կարողանա կարճաժամկետ ապագայում ապահովել երկրում բենզինի եւ սննդամթերքի գների իջեցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: