
Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը

Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը:
Առաջնության մեկնարկային տուրի անդրանիկ խաղում միմյանց դեմ կմրցեն «Լեռնային Արցախ»-ը և «Վան»-ը:
Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին:
Հաջորդիվ` հուլիսի 30-ին, կկայանա «Նոա»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումները:
Հուլիսի 31-ին միմյանց հետ ուժերը կչափեն ԲԿՄԱ-«Շիրակ» և «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» թիմերը: