
Համաշխարհային օլիմպիադայում ՀՀ շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների մրցակիցները Համաշխարհային օլիմպիադայում հայտնի են:
Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկող 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի մեկնարկային տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը կլինի Մադագասկարի թիմը:
Կանանց ընտրանին Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ ուժերը կչափի Բոթսվանայի հավաքականի հետ:
Օլիմպիադաների անդրանիկ տուրերը կմեկնարկեն հուլիսի 29-ին և կեզրափակվեն օգոստոսի 10-ին:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: