
«Ինտեր»-ը հաղթել է ընկերական խաղում. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակումբի ընկերական խաղին:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության Սերիա Ա-ի մեկնարկին նախապատրաստվող «Ինտեր»-ը ընկերական հանդիպում է անցկացրել Սերիա C ներկայացնող «Պրո Սեստո»-ի հետ և առավելության հասել 6:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:
Հենրիխ Մխիթարյանը 2019-2022 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում:
2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր: