Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպման ոչ հայանպաստ պայմանավորվածությունները

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Հանդիպման վերաբերյալ երկու կողմերի տարածած հաղորդագրությունների համաձայն` երկու ուղղությամբ ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ: Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը: Ձեռնտո՞ւ են արդյոք այս պայմանավորվածությունները Հայաստանի համար:

Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացն օգտագործում է ու ներկայանում, իբրև կառուցողական է, այնինչ չի ընդառաջում հայկական կողմի կոնկրետ առաջարկներին։ Նախորդ հանդիպման ժամանակ հայկական կողմն առաջարկել էր սահմանը բացել դիվանագիտական անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների համար, ինչը, սակայն, Թուրքիան մերժել է: Սա չի՞ նշանակում, որ Թուրքիան իրականում շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև պատրաստ չէ դրանք կարգավորել առանց նախապայմանների։

Թեմայի մասին զրուցել ենք Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի և թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս