
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ուղեղային կենտրոնների ղեկավարները հավաքվել են Շուշիում

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների գլխավոր կենտրոնների այցելել են Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք:
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում՝ Շուշիում Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կոնֆերանսին կմասնակցեն ԹՊԿ-ի պաշտոնյաները, կազմակերպության անդամ երկրների՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի, ինչպես նաև դիտորդ երկրի՝ Հունգարիայի գլխավոր կենտրոնների ղեկավարները:
Կոնֆերանսը հիմնականում նվիրված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություններին և դրա ազդեցությանը։