Բաժիններ՝

Ազդանշաններ, որոնք ակնհայտ են դարձնում սուտ խոսելը

«Պրոֆեսիոնալ ստախոսները, մասնավորապես՝ խաբեբաները, կարողանում են մոլորության մեջ գցել ունկնդիրներին՝ չմատնելով իրենց»․ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու Անաստասիա Լիսակովան։

Նրա խոսքով՝ չնայած այդ հանգամանքին, մարդու վարքագծում, ով փորձում է խաբել դիմացինին, երբեմն ուշագրավ երևույթներ են ի հայտ գալիս։ Օրինակ, հատկապես աջլիկների մրա մարմնի ամբողջ ձախ կողմն ինչ-որ ոչ ադեկվատ ռեակցիա է ցույց տալիս։

«Եթե մարդը ստում է, նրա ձախ մասում ժեստերը անբավարար են: Բացի այդ, նա կարող է նայել դեպի ձախ կամ վերև»,- ասել է Լիսակովան։

Նրա դիտարկմամբ՝ ստի մեկ այլ նշան է նաև ավելորդ ժեստիկուլյացիան կամ անտարբերությունը։ Ակնհայտ ազդանշաններից է նաև այն, որ երբ ստախոսը պատմում է մի պատմություն, որը ենթադրում է որոշակի զգացմունքային նկարագրում, սակայն նրա զգացմունքները չեն համապատասխանում սյուժեին: Օրինակ, եթե ըստ պատմության է պետք է լինի զարմանք կամ վախ, սակայն նա ժպտում է։

«Միմիկական, ձայնային ազդանշանները, որոնք մի իրավիճակում կարող են ցույց տալ սուտը, մեկ այլ իրավիճակում խոսում են, օրինակ, ծանր սթրեսի մասին: Հետևաբար, կարևոր է հստակ իմանալ, թե մարդն ինչ հոգեֆիզիոլոգիական վիճակում է», – միաժամանակ նշել է Անաստասիա Լիսակովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս