Բաժիններ՝

Լավագույն պատմական ֆիլմերը, որ պետք է դիտել

Ժաննա դ’Արկի կենսագրությունից մինչև Հոլոքոստի մասին կինոնկար։

33. Жанна д’Арк/Jeanne d’Arc

Օռլեանի աղջիկը, անկեղծորեն հավատալով, որ Աստված ինքն է խոսում իր հետ, դառնում է մեծ հրամանատար: Բայց նույնիսկ դա չի կարող նրան փրկել հերետիկոսության և մահապատժի մեղադրանքներից:

32. К-19/K-19: The Widowmaker

Սառը պատերազմի ամենաթեժ պահին սովետական սուզանավը ուսումնամարզական վարժանք է անցնում։ Հրթիռի փորձնական արձակումից հետո միջուկային ռեակտորի հովացուցիչը խափանում է: Լուրջ արտահոսքից խուսափելու համար թիմը պետք է լուծում գտնի խափանումը շտկելու համար:

31. Ещё одна из рода Болейн/The Other Boleyn Girl

Աննա և Մերի Բոլեյն քույրերը մրցում են Հենրի VIII թագավորի ուշադրության համար: Նրանց երկուսին էլ վիճակված է դառնալ նրա սիրուհիները, բայց գահ կբարձրանա միայն մեկը։

30. Царь

Ռուսաստանի ամենահակասական կառավարիչներից մեկի՝ Իվան Ահեղի և նրա մանկության ընկերոջ՝ մետրոպոլիտ Ֆիլիպի պատմությունը, որը միակն էր, ով որոշեց ընդդիմանալ ցարի կամքին։

29. Герцогиня/The Duchess

Դքսուհի Ջորջինա Քավենդիշը դարձավ քաղաքական ինտրիգների մշտական մասնակից։ Բայց դա չի օգնում նրան գտնել իրական սերը:

28. Клеопатра/Cleopatra

Եգիպտոսի թագուհին երազում է իր ունեցվածքը միավորել Հռոմի հետ և ստեղծել մեծ կայսրություն։ Իր նպատակին հասնելու համար նա պատրաստ է գայթակղել հռոմեական տիրակալներին։

27. Агора/Agora

Կինոկար Հիպատիա Ալեքսանդրացու՝ պատմության մեջ առաջին կին գիտնականի մասին, ով ապրել է Հռոմեական կայսրությունում 4-րդ դարում՝ քրիստոնեական կրոնի ձևավորման ժամանակ։

26. Король Англии/The King

Ուիլյամ Շեքսպիրի տարեգրությունների կինոադապտացիան նվիրված է Հենրի V թագավորի անգլիական գահ բարձրանալուն: Երիտասարդը չէր ցանկանում տիրակալ դառնալ, բայց հենց նա պետք է ղեկավարեր Ֆրանսիայի դեմ արշավը:

25. Молодая Виктория/The Young Victoria

Երիտասարդ արքայադուստր Վիկտորիայի վրա ազդելու համար Բելգիայի թագավորն աղջկա մոտ ուղարկում է եղբորորդուն։ Բայց երիտասարդների մեջ բորբոքվում է անկեղծ համակրանք, որը կվերածվի խորը զգացմունքի։

24. Кон-Тики/Kon-Tiki

Ճանապարհորդ Թոր Հեյերդալի սխրանքի պատմությունը, ով կարողացավ լաստանավով անցնել Հարավային Ամերիկայից Պոլինեզիա։

23. Монгол

Պատանի Թեմուջինի դժվար մեծացման և զարգացման պատմությունը, ում վիճակված է դառնալ մեծ հրամանատար Չինգիզ Խանը:

22. Царство Небесное/Kingdom of Heaven

Մահանալով` հայր-խաչակիրը ասպետի կոչում է շնորհում իր որդուն` զինագործին: Նա հավատարմության երդում է տալիս Երուսաղեմի թագավորին և մտնում ասպետական կարգի մեջ։

21. Линкольн/Lincoln

ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը փորձում է փոփոխել սահմանադրությունը՝ արգելելով ստրկությունը և վերջ դնել երկրում քաղաքացիական պատերազմին։

20. Фаворитка/The Favourite

Թագուհի Աննան իշխում է 18-րդ դարի սկզբին Անգլիայում: Իրականում իշխանությունը գտնվում է իր սիրելի դքսուհի Սառա Մալբորոյի ձեռքում։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ պալատում հայտնվում է դքսուհու հավակնոտ զարմիկը։

19. Александр Невский

Դյուցազներգություն ռուս ժողովրդի պայքարի մասին՝ արքայազն Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, Տևտոնական օրդենի դեմ, որը որոշեց գրավել ռուսական հողերը։

18. Королевский роман/En kongelig affære

Մինչ Դանիայի թագավոր Քրիստիան VII-ը նախընտրում է իր ազատ ժամանակն անցկացնել Կոպենհագենի որջերում, նրա կինը՝ Կարոլին Մաթիլդան, ունի մտերիմ ընկեր՝ երիտասարդ գերմանացի բժիշկ Յոհան Ֆրիդրիխ Ստրուենսեն:

17. Аполлон‑13/Apollo 13

Apollo 13 տիեզերանավը ուղարկվում է Լուսին երրորդ արշավախմբի հետ միասին: Թռիչքի ժամանակ տեղի է ունենում լուրջ վթար, որը ոչ միայն խաթարում է առաքելությունը, այլև վտանգում է անձնակազմի՝ Երկիր վերադառնալու հնարավորությունը։

16. Последний император/The Last Emperor

Չինաստանի բանտում գտնվող բանտարկյալը հիշում է իր անցյալը։ Ժամանակին նա կայսր էր՝ Մանչու Ցին դինաստիայի վերջին ներկայացուցիչը։

15. Суд над чикагской семёркой/The Trial of the Chicago 7

1968 թվականին Չիկագոյում տեղի ունեցավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարը։ Միաժամանակ երիտասարդները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով բարեփոխումներ իրականացնել և վերջ տալ պատերազմին Վիետնամում։ Ոստիկանության հետ բախումից հետո բողոքի ակցիաների յոթ կազմակերպիչները մեղադրվում են սադրանքների մեջ։

14. Дюнкерк/Dunkirk

Քրիստոֆեր Նոլանի ֆիլմը հայտնի Դանկերկի օպերացիայի մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների մոտ 300,000 զինվորներ հայտնվել են Դյունկերք քաղաքի մոտ։ Հրամանատարությունը և նույնիսկ քաղաքացիական նավաստիները ամեն ջանք գործադրում են զինվորականներին փրկելու համար:

13. Апокалипсис/Apocalypto

Մայաների քաղաքակրթության կյանքը մինչև իսպանացի կոնկիստադորների գալը պարզ ու անամպ չէր։ Կինոկարը պատմում է մի հնդիկի մասին, ում զինակիցներին գերեվարել է հարևան ցեղը։

12. Спартак/Spartacus

Գլադիատոր Սպարտակի և հռոմեական հավակնոտ զորավար Կրասոսի պատմությունը։ Ցանկանալով ձեռք բերել ազատություն՝ Սպարտակը լեգենդար ստրուկների ապստամբություն է բարձրացնում Հռոմում։

11. Вся президентская рать/All the President’s Men

The Washington Post թերթի թղթակիցները անդրադառնում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կենտրոնակայան մուտք գործած հինգ անձանց ձերբակալության նյութին։ Ինչպես պարզվում է, հարձակվողներն աշխատել են ԿՀՎ-ի համար և փորձել են գաղտնալսել մրցակիցներին։

10. Король говорит!/The King’s Speech

Բրիտանական գահը պետք է ստանձնի դուքս Ջորջը (Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհու հայրը): Բայց նախ նա պետք է վերականգնի ինքնավստահությունն ու հաղթահարի նյարդային կակազությունը։

9. Игра в имитацию/The Imitation Game

Կենսագրական դրամա Ալան Թյուրինգի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերծանել է գերմանական Enigma ծածկագրման մեքենայի կոդը, որով նացիստները գաղտնի հաղորդագրություններ էին փոխանցում։

8. Андрей Рублёв

Կինոկարը բաղկացած է ութ պատմվածքից, որոնք պատմում են Ռուսաստանում քաղաքացիական ընդհարումների ժամանակաշրջանի մասին։ Պատմությունները միմյանց հետ քիչ առնչություն ունեն, բայց այն ամենը, ինչ տեղի է ունենում, ներկայացված է Անդրեյ Ռուբլևի ընկալմամբ։

7. 12 лет рабства/12 Years a Slave

Կինոկարը պատմում է XIX դարի 40-ական թվականների ազատ սեւամորթ մարդու կյանքի մասին։ Գլխավոր հերոսին խաբում են, որպեսզի ստրկության վաճառեն մի պլանտացիայում, որտեղ նա 12 տարի կանցկացնի՝ փորձելով վերականգնել իր ազատությունը:

6. Бункер/Der Untergang

Դաժան ֆիլմը հիմնված է Ադոլֆ Հիտլերի քարտուղարուհու պատմությունների վրա։ 1945 թվականի գարնանը խորհրդային զորքերը մոտենում են Բեռլինին։ Նացիստների բարձրագույն ղեկավարությունը թաքնվում է Ֆյուրերի բունկերում և դեռ պնդում է, որ հաղթանակը մոտ է:

5. Амадей/Amadeus

Փիթեր Շեֆերի պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է կոմպոզիտորներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Անտոնիո Սալիերիի կյանքի և ստեղծագործության մասին։

4. Храброе сердце/Braveheart

Գործողությունները տեղի են ունենում 13-րդ դարում Շոտլանդիայում։ Շոտլանդիայի ապագա ազգային հերոս Ուիլյամ Ուոլեսը գլխավորում է Անգլիայից իր երկրի անկախության համար պայքարը։

3. Гладиатор/Gladiator

Հռոմեական բանակի գեներալ Մաքսիմոսը անարդարացիորեն դատապարտվում և մահապատժի է ենթարկվում։ Այդ պահից նա դառնում է գլադիատոր՝ երազելով ասպարեզում հանդիպել իր գլխավոր թշնամուն։

2. Спасти рядового Райана/Saving Private Ryan

1944 թվականին Նորմանդիա ամերիկյան զորքերի վայրէջքի ժամանակ ութ հոգուց բաղկացած ջոկատ է ուղարկվում թշնամու թիկունք։ Նրանք պետք է փրկեն մի զինվորի, որի երեք եղբայրները գրեթե միաժամանակ զոհվել են ճակատում։

1. Список Шиндлера/Schindler’s List

Ֆիլմը հիմնված է Օսկար Շինդլերի՝ գործարանատիրոջ և Նացիստական կուսակցության անդամի իրական պատմության վրա, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի քան հազար հրեա է փրկել համակենտրոնացման ճամբարներից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս