 
                        «Ռեինկարնացիա» խումբն ու Հարութ Փամբուկչյանը համատեղ երգ են հրապարակել
«Ռեինկարնացիա» ռեգի խումբը և հանրահայտ երգիչ Հարութ Փամբուկչյանը երկրպագուներին են ներկայացրել «Կանցնեն օրեր» երգը:
Երգի հոլովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Մանչ Վարդանյանն է:
Հարութ Փամբուկչյանը, որն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, հուլիսի 3-ին «Հարութ Փամբուկչյան-70/2» մենահամերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        