Ոստիկանները հետապնդել ու բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակում վրանների ուղղությամբ մեքենան վարած անձանց

Այսօր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի հրապարակում անհայտ անձինք ոստիկանների աչքի առաջ մեքենան վարել են վրանների ուղղությամբ, ուր մարդիկ կային։

168.am-ի հետ զրույցում ոստիկանությունից դեպքի առնչությամբ տեղեկացրեցին, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով երեք անձի բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930