Նախկին պադավատապետությունից դեպի նոր պադավատապետություն

Մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա պարզվել է, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունում ծառայողական մեքենաների թիվը 933 է: Այն 31-ով ավելի է 2018թ. առկա ծառայողական մեքենաների թվից և 149-ով պակաս է 2019-ի թվից: Ստացվում է, որ պադավատապետության դեմ սուր պայքար մղող  Փաշինյանն  իշխանության գալուց հետո 149-ով ավելացրել է «պադավատների» քանակը:

Հետո 20-21 թվականներին՝ կրկին նվազեցրել մոտ 150-ով, հետո 2022-ին՝ կրկին ավելացրել: Հեծանիվ, մետրո, պարզապես զբոսանք Երևանի կենտրոնում, որն այնքան կարճ տևեց, ասես չէր էլ եղել: Հետո սկսվեցին գաղտնի հանձնարարականներով աշխատավարձերի ավելացումները, հրատապ կարգով մեկ անձից խոշոր գնումները: Պետական պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա:

ՀՀ հպարտ քաղաքացին պետք է պահանջի, որ պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա՝ աշխատավարձերի ու պարգևավճարների մասին իր գաղտնի հանձնարարականի բացահայտումից հետո, մեծ արձագանքը լռեցնելու համար ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը:

Բայց ինչո՞ւ միայն բարձր աշխատավարձ, հետո պարզվեց, որ պետական պաշտոնյան, բարձր աշխատավարձից բացի, պետք է երթևեկի ծառայողական շքեղ ու թանկարժեք մեքենայով, դա ավելի օպերատիվ է, պետք է գնա էկզոտիկ երկրներ գործուղման, Հայաստանի համար զրո նպատակահարմարությամբ ու արդյունքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ լավագույնս պայքարում է նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս