Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր. ֊ի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 ֊ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։
Հունիսի 10-ի երեկոյան ժամերին, 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ որպես պաշտոնյա, հայտնի է նրանով, որ իր պաշտոնավարման սկզբից ի վեր ոլորտը ժամանակ առ ժամանակ և բառի բուն իմաստով ցնցումների մեջ է գցում:
ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի՝ Երևանում տեղի ունեցած նիստի արդյունքներով ընդունվել է հայտարարություն միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության ծրագիրը առաջիկա երեք տարիների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամներ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ են ներկայացրել օրինագիծ մի քանի արաբական երկրների եւ Իսրայելի համար միասնական հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մասին՝ Իրանին դիմակայելու նպատակով: Փաստաթղթի տեքստը հունիսի 10-ին հրապարակել է սենատոր Ջոնի Էռնստը:
Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Որևէ փաստաթղթով Բագրատ Եսայանին նախաքննական մարմին չեն հրավիրել. Գեղամ Մանուկյան:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Ինչպես հայտնում է «Journalism Post»-ը` Եգիպտոսի սահմանn անցած եգիպտական անօդաչու թռչող սարքը խոցվել է «F-16» կործանիչների կողմից:
Հարգելով անմեղության կանխավարկածը՝ մի քանի նկատառում այսօր ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին տեղեկատվության շուրջ սկսված անառողջ և անհիմն շահարկումների վերաբերյալ:
Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան աշխատանքային այցի շրջանակում տրված մամուլի ասուլիսից հետո լրատվադաշտում և համացանցում ամենաքննարկվող թեման Լավրովի մեկնաբանությունն էր ԼՂ Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման վերաբերյալ: ՌԴ ԱԳ նախարարը մասնավորապես ասել էր, թե ռուս զինվորականները և իրենց հայ ընկերներն այդ մասին լավ տեղեկացված են, որ ռուսական կողմը թեման պահում է իր առաջնահերթությունների շարքում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում հունիսի 10-ին, ժամը 09.30-ից մինչև 10.50-ը, «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել է ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Հայաստանում կա հսկայական պոտենցիալ էներգիա՝ բոլորը զզվում են Նիկոլից, մեկը՝ սոցիալական պատճառով, մեկը՝ կարտոֆիլի գնի պատճառով, մեկը՝ Արցախի պատճառով:
ԱՊՀ-ի մասնակից երկրները պահպանում են զարգացման դրական դինամիկան, չնայած տնտեսական դժվարություններին, անկում չի դիտվում: Հունիսի 10-ին այդ մասին հայտարարել է Համագործակցության Գործադիր կոմիետի նախագահ – գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
Հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համատեղ կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ համերգ-երեկո, որին, ի թիվս հայ համայնքի ներկայացուցիչների և բազմաթիվ երաժշտասերների, ներկա էին դեսպաններ, սենատորներ, պատգամավորներ, կրոնական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ անվանի անձինք։
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հունիսի 9-ին միաձայն բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում ՆԱՏՕ-ին՝ արագ կարգով Ֆինլանդիային եւ Շվեդիային դաշինքի կազմ ընդունել։
Ո՞ւր մնաց «մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունը»
Իսրայելի զինվորականները հունիսի 10-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին: Այդ մասին հաղորդել է սիրիական SANA պետական գործակալությունը:
Հայաստանի այն չինովնիները, ովքեր հեղինակային վնաս են կրելու ինֆլացիայից, գնաճից, քանի որ դրամի արժևորումը կանգնացնելու տարբերակը շուկա դրամ լցնելն է, ինչը բերելու է ինֆլացիայի:
Եթե վճռականությունը խառնում են արկածախնդրության հետ, մենք դրան չենք գնալու. Իշխան Սաղաթելյան:
ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հերթական նիստը պլանավորվում է կազմակերպել սեպտեմբերի 23-ին Մոսկվայում: Հունիսի 10-ին այդ մասին հայտնել է Համագործակցության Գործադիր կոմիտեի նախագահ – գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
Նայեցի, դատավորը ոչ միչ տեղ չկա՝ ոչ իր տեղում, ոչ սեղանի տակ, ոչ աթոռների. Միհրան Պողոսյան:
ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն, իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում անդրադարձել է իր հղիության վերաբերյալ կեղտոտ ասեկոսեներին:
Իշխանական թիմի հետ կապված նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ սկանդալի հերոսը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Պատգամավորը, որը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, պարզվում է սեփական ընտանիքում այդքան էլ հաշտ չէ մարդու, իսկ ավելի շուտ իր քաղաքացիական կնոջ իրավունքների հետ։ Օրերս մեր լրագրողը հանդիպում է ունեցել Բաքոյանի քաղաքացիական կնոջ հետ (կնոջ անձնական տվյալները իր խնդրանքով չեն հրապարակվում դեռևս)։ Ներկայացված փաստերն ու այն, ինչ կինը պատմել է մեր լրագրողին, պարզապես սարսափ ֆիլմ են հիշեցնում։
Որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, տեսնում են բոլորը, բացի Նիկոլից ու իր շրջապատից. Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Չնայած ԱԺ նստաշրջանն ավարտվում է հունիսի 17-ին, երեկ հրավիրված արտահերթ նիստից պարզ դարձավ, որ ՔՊ-ականների մոտ արդեն արձակուրդային տրամադրություններ են․ նրանք ներկա չէին կառավարության օրակարգով հրավիրված արտահերթ նիստին։