
«Բագրատ Եսայանի վերաբերյալ այսօր հավանաբար ներկայացվելու է կալանքի միջնորդություն». Վահե Եփրիկյան

Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյնա իր էջում գրում է. «Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր. ֊ի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 ֊ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։
Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»։